23:51  ,  23 մայիսի, 2018

Ինյեստան մեկնում է Ճապոնիա (ֆոտո)  

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան հաստատել է, որ կարիերան շարունակելու է Ճապոնիայում։

«Ընկերոջս  հետ մեկնում եմ իմ նոր տուն»,- թվիթերում նման գրառում է արել ֆուտբոլիստը։ Նկարում Rakuten ընկերության ղեկավար Հիրոսի Միկիտանին է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա Ինյեստայի նոր թիմն է լինելու ճապոնական «Վիսել Կոբեն», որը պատկանում է Crimson Group-ին և որի քույր ընկերություններից է Rakuten-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Ինյեստան «Բարսելոնայի» կազմում անցկացրել էր վերջին հանիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով