22:03  ,  23 մայիսի, 2018

Կարլո Անչելոտին՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչ

Իտալական «Նապոլին» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է իտալացի Կարլո Անչելոտիին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը նախատեսված է երեք մրցաշրջանի համար:

Դրանից առաջ «Նապոլին» հրաժեշտ էր տվել Մաուրիցիո Սարիին, որը թիմը գլխավորում էր 2015 թվականից:

58-ամյա Անչելոտիի նախորդ ակումբը Մյունխենի «Բավարիան» էր, որը նրան հեռացրեց 2017թ. սեպտեմբերին: Անչելոտին մարզել է նաեւ «Ռեջանան», «Պարման», «Յուվենտուսը», «Չելսին», ՊՍԺ-ն, «Միլանը» եւ «Ռեալը»:

Սարիի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում