20:33  ,  23 մայիսի, 2018

Սարին հեռացավ «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Մաուրիցիո Սարին հեռացել է իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Այդ մասին թվիթերյան գրառումով հայտնել է ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը:

«Ես շնորհակալ եմ Սարիին նրա հավատարմության համար, ինչը թույլ տվեց քաղաքին ու ակումբի երկրպագուներին պարգեւել հեղինակություն, հույզեր, ստեղծել ֆուտբոլային խաղաոճ, որով հիանում են: Բրավո, Մաուրիցիո»,- գրել է Դե Լաուրենտիսը:

Ոչ պաշտոնական տվյալներով, «Նապոլին» կգլխավորի Կարլո Անչելոտին, որը 2017-ին Մյունխենի «Բավարիայից» հեռանալուց հետո առանց աշխատանքի է: Սարիի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում