21:37  ,  23 մայիսի, 2018

The Guardian․ «Մանչեսթեր Սիթին» Մահրեզի համար կվճարի 75 միլիոն ֆունտ ստերլինգ

Ալժիրի հավաքականի և անգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Ռիադ Մահրեզը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

Ըստ  The Guardian-ի՝ տրանսֆերի դիմաց «Լեսթերը» կստանա 75 միլիոն ֆունտ ստերլինգ։ Հատկանշական է, որ 27-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 60 միլիոն ֆունտ ստերլինգ, մնացած 15 միլիոնը Անգլիայի չեմպիոն ակումբը կվճարի բոնուսների տեսքով։

Տեղափոխությունը կարող էր կայանալ ձմռանը, սակայն այն ժամանակ «Լեսթերը» պահանջում էր 95 միլիոն ֆունտ ստերլինգ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում