20:11  ,  23 մայիսի, 2018

Ժորդի Ալբա․ Ցանկանում եմ, որ հաղթի «Լիվերպուլը»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին, որում կհանդիպեն անգլիական «Լիվերպուլը» և Մադրիդի «Ռեալը»։

«Ցանկանում եմ, որ հաղթի «Լիվերպուլը»։ «Բարսելոնայի» երկրպագուները ցանկանում են տեսնել «Ռեալի» պարտությունը, այնպես, ինչպես Մադրիդում ուզում են տեսնել մեր պարտությունը։

Եզրափակիչում թող հաղթի ուժեղագույնը։ Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք «Ռեալի» ֆուտբոլիստների հետ, քանի որ հավաքականում շատ ժամանակ ենք անցկացնում միասին։ Բայց կրկնվեմ, որ ցանկանում եմ տեսնել «Ռեալի» պարտությունը»,- Ալբայի խոսքն է փոխանցում Diario Sport-ը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Ռեալ» խաղը տեղի կունենա մայիսի 26-ին Կիևում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում