21:09  ,  23 մայիսի, 2018

Անտոնի Մարտիալը չի տեղափոխվի անգլիական ակումբ

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել թիմի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալից, հաղորդում է Daily Mail-ը։

Ֆուտբոլիստին ցանկանում են հրավիրել լոնդոնյան «Տոտենհեմը» և «Չելսին», սակայն աղբյուրը նշում է, որ մանչեսթերյան ակումբում չեն ցանկանում, որպեսզի Մարտիալը մնա Պրեմյեր լիգայում․ Ժոզե Մոուրինյոն մրցակիցներին ուժեղացնելու ցանկություն չունի։

22-ամյա Մարտիալի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Յուվենտուսը» և «Նապոլին»։

Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 30 հանդիպման (Պրեմյեր լիգայում), որոնցում դարձել է 9 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով