18:12  ,  23 մայիսի, 2018

Սերիխո Ռամոս․ Կարող ենք ստվերում թողնել «Բարսելոնայի» հաջողությունները

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերիխո Ռամոսը վստահ է, որ Չեմպիոնների լիգան հաղթելն ավելի կարևոր է, քան «Բարսելոնայի» նվաճած 2 տիտղոսները։ Կատալոնական ակումբը այս տարի դարձավ Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր։

««Բարսելոնան» գերազանց անցկացրեց մրցաշրջանը, և նրանք իրոք արժանի էին այդ 2 տիտղոսներին։ Մենք կարող ենք ստվեր գցել նրանց հաջողությունների վրա, եթե հաղթենք Չեմպիոնների լիգայում։ Պետք չէ լարվել եզրափակիչ հանդիպումից առաջ։ Ուղղակի պետք է ցույց տանք մեր լավագույն որակները»,- իսպանացի պաշտպանի խոսքն է փոխանցում AS-ը։

«Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 26-ին Կիևում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով