16:05  ,  23 մայիսի, 2018

Էդգար Բաբայանը հանդիպել է Ռոբերտ Արզումանյանին (ֆոտո)

Դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը Երեւան ժամանելուց հետո հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանին:

Բաբայանը եւ Արզումանյանը միասին խաղացել են դանիական «Ռանդերսում»: Հայաստանի հավաքականի նորեկը Ռոբերտ Արզումանյանի հետ լուսանկարը հրապարակել է Ինստագրամում:

Հիշեցնենք, որ Էդգար Բաբայանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով