16:44  ,  23 մայիսի, 2018

Զվարճալի գոլ Իռլանդիայից

Զվարճալի գոլ է գրանցվել «Կաբինտելի» ու «Գելուեյ» թիմերի միջեւ ֆուտբոլի Իռլանդիայի առաջին դիվիզիոնի խաղում:

Դրվագներից մեկում «Գելուեյի» 21-ամյա դարպասապահ Ռայան Տադգը գնդակը դրել է խոտածածկին, որպեսզի մրցավարին ցույց տա մրցակցի կոպիտ խաղի հետեւանքները: Սակայն քիչ անց նա ձեռքով վերցրել է գնդակը, ինչը թույլատրելի չէ: «Կաբինտելի» խաղացողներն էլ արագորեն խաղարկել են ազատ հարվածն ու կրճատել հաշիվը: Այդ խաղում «Գելուեյը» հաղթել է 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում