12:08  ,  23 մայիսի, 2018

Դորտմունդի «Բորուսիան» պարտությունից խուսափել է Ռոման Վայդենֆելերի վերջին խաղում

ԱՄՆ-ում հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիան» ընկերական խաղ է անցկացրել MLS-ի ներկայացուցիչ «Լոս Անջելեսի» հետ: Լոս Անջելեսում կայացած հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Դաշտի տերերից հաշիվը 77-րդ րոպեին բացել է ամերիկացի Աարոն Կովարը, իսկ գերմանական ակումբի պատասխան գոլը 87-րդ րոպեին խփել է գերմանացի կիսապաշտպան Մաքսիմիլիան Ֆիլիպը:

«Բորուսիայի» գերմանացի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը մասնակցել է առաջին խաղակեսին եւ վերջին հանդիպումն անցկացրել գերմանական ակումբի կազմում: 37-ամյա Վայդենֆելերը 2002 թվականից է «Բորուսիայի» համակարգում:

Հիշեցնենք, որ նախօրեին շվեյցարացի մասնագետ Լյուսիեն Ֆավրը նշանակվել էր Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ եւ կփոխարինի Պետեր Շտեգերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում