11:42  ,  23 մայիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդն» ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ ամենաթանկ ֆուտբոլային ակումբ է ճանաչվել KPMG աուդիտորական ընկերության տվյալներով:

Անգլիական ակումբը գնահատվում է 3,25 միլիարդ եվրո: 2015/16 եւ 2016/17 մրցաշրջաններում անցկացված հետազոտությունը կատարելիս հաշվի են առել շահութաբերությունը, ճանաչվածությունը, հեռարձակման իրավունքներից ստացած հասույթը, մարզական պոտենցիալը եւ ստադիոնի գինը:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», իսկ «Բարսելոնան» եզրափակում է լավագույն եռյակը: Լոնդոնի «Արսենալը» հայտնվել է 6-րդ տեղում:

Եվրոպայի ամենաթանկ ակումբների տասնյակը

1. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 3,255 միլիարդ եվրո
2. «Ռեալ» (Իսպանիա) - 2,92
3. «Բարսելոնա» (Իսպանիա) - 2,78
4. «Բավարիա» (Գերմանիա) - 2,55
5. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - 2,16
6. «Արսենալ» (Անգլիա) - 2,10
7. «Չելսի» (Անգլիա) - 1,76
8. «Լիվերպուլ» (Անգլիա) - 1,58
9. «Յուվենտուս» (Իտալիա) - 1,3
10. «Տոտենհեմ» (Անգլիա) - 1,29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս