11:05  ,  23 մայիսի, 2018

NBA. «Գոլդեն Սթեյտը» տնային պարտություն կրեց «Հյուսթոնից», շարքի հաշիվը հավասարվեց

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի չորրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 92:95 հաշվով պարտվեց «Հյուսթոնին», որը հավասարեցրեց շարքի հաշիվը՝ 2:2:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը հավաքեց 30 միավոր: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետը 28 միավոր վաստակած Ստիվեն Կարին էր, իսկ Կեւին Դյուրանտը գրանցեց 27 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կիսաեզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ» – «Հյուսթոն»` 92:95 (28:19, 18:34, 34:17, 12:25)

Շարքի հաշիվը՝ 2:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում