10:44  ,  23 մայիսի, 2018

Վահագն Միլիտոսյանը Սլովակիայում ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Նիտրայի» հարձակվող Վահագն Միլիտոսյանը ընդգրկվել է ֆուտբոլի Սլովակիայի առաջնության հերթական տուրի խորհրդանշական հավաքականում:

«Սենիցիի» դեմ տնային խաղում 24-ամյա ֆուտբոլիստը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Նիտրան» հաղթել էր 2:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Վահագն Միլիտոսյանը վերջերս հրավիրվել էր Արեւմտյան Հայաստանի հավաքական, որը հունիսին Լոնդոնում մասնակցելու է չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում