22:47  ,  22 մայիսի, 2018

«Միլանը» կարող է զրկվել Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունքից

Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը կուսումնասիրի իտալական ակումբի ֆինանսական հոսքերը, հաղորդում է Football Italia-ն։

«Միլանը» ՈւԵՖԱ-ի կողմից կասկածվում է ֆինանսական ֆեյր փլեյը խախտելու մեջ։ Գործի լսումները տեղի կունենան հունիսին։

Եթե խախտում հայտնաբերվի, ապա «Միլանը» (Իտալիայի առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը և հասել է գավաթի խաղարկության եզրափակիչ) կարող է զրկվել Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունքից։

Դեպքերի նման զարգացման պարագայում Եվրոպայի լիգայի խմբային փուլին կմասնակցի «Ատալանտան», իսկ որակավորման փուլին կմասնակցի «Ֆիորենտինան»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով