21:52  ,  22 մայիսի, 2018

ESPN․ Ռոնալդուն աշխարհում ամենահայտնին է

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 3-րդ տարին անընդմեջ ESPN-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենահայտնի մարզիկ։

Ամերիկյան մեդիահոլդինգը այս անվանակարգում լավագույնին որոշում է հաշվի առնելով գովազդային պայմանագրերը, սոցցանցերում հետևորդների քանակը և որոնման հայտերը։

Ամենահայտնիների եռյակում ընդգրկվել են նաև «Քլիվլեդնի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը և կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում