20:22  ,  22 մայիսի, 2018

#Duxov. Էդգար Բաբայանը՝ Հայաստանի ճանապարհին (ֆոտո)  

Դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։

22-ամյա ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել, որում գրել է հետևյալը․ «Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի հավաքականին միանալուն»։ Բաբայանը օգտագործել է #letsgo, #armenia և #duxov հեշթեգերը։

Էդգար Բաբայանն ու հավաքական ևս առաջին անգամ հրավիրված Իվան Յագանը Երևանում կլինեն մայիսի 23-ին ժամը 03։35-ին։ Նրանք գալիս են Վիեննայից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ավստրիայում 2 ընկերական հանդիպում կանցակցի, որոնցում մրցակիցները կլինեն Մալթան (մայիսի 29) և Մոլդովան (հունիսի 4)։

Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բաբայանը հայտնել էր, որ շատ ուրախ է Հայաստանի հավաքական հրավիրվելու կապակցությամբ։

A post shared by Edgar Babayan (@edgar17babayan) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում