18:59  ,  22 մայիսի, 2018

«Էմենը» Նորայր Ասլանյանի հետ դուրս է եկել Հոլանդիայի ուժեղագույնների խումբ (ֆոտո)  

Հոլանդիայի Էրեդիվիզիայի ուղեգրի փլեյ-օֆֆում «Էմենը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, 2 խաղերի արդյունքում հաղթել է Ռոտերդամի «Սպարտային» (0:0, 3:1)  և հաջորդ մրցաշրջանում կխաղա ուժեղագույնների խմբում։

2 խաղերում էր Ասլանյանը եղել է հայտացուցակում, սակայն փոխարինման դուրս չի եկել։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ասլանյանը նշել է, որ ապագայի հարցում դեռ չի կողմնորոշվել։

«Հայտնի չէ արդյո՞ք կմնամ «Էմենում», թե ոչ։ Դա մի քանի հանգամանքից է կախված։ Պայմանագիրս ակումբի հետ ավարտվում է։ Մոտ ապագայում ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Ասլանյանը։

Ավարտված մրցաշրջանում Հոլանդիայի առաջին դիվիզիոնում Ասլանյանը 7 խաղում խփել է մեկ գոլ։ Մրցաշրջանի առաջին հատվածում կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Ալաշկերտում»։

Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում կիսապաշտպանը պատմել էր, որ ցանկանում է վերադառնալ Հայաստանի հավաքական։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս