19:20  ,  22 մայիսի, 2018

Զիդան․ Չէի փոխարինի Ռոնալդուին Սալահի հետ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին։

«Չէի փոխարինի Ռոնալդուին Սալահի հետ։ Ես խոսում եմ միայն իմ խաղացողների մասին։ Չեմ կարող խոսել մրցակիցների մասին, քանի որ չգիտեմ, թե ինչ են նրանք մտածում։ Միայն կարող եմ ասել, որ մեր կողմից կլինի հաղթելու ցանկություն, ինչը միշտ առկա է։

Խաղալու ենք հաղթելու մեծ ձգտում ունեցող թիմի հետ։ Մենք Մադրիդի «Ռեալն» ենք և միշտ անում ենք ամեն ինչ, որպեսզի հասնենք հաջողության»,- Զիդանի խոսքն է փոխանցում Sky sports-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Լիվերպուլը»։ Խաղը կկայանա Կիևում մայիսի 26-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում