16:15  ,  22 մայիսի, 2018

Հայ բռնցքամարտիկները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Խաբարովսկում անցկացված Կոնստանտին Կորոտկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ։

Գերծանր քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակիչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչի նկատմամբ եւ դարձել մրցաշարի հաղթող։ 75 կգ քաշային Արման Դարչինյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ 

Հայաստանի հավաքականը Խաբարովսկում հանդես էր գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս