15:08  ,  22 մայիսի, 2018

Հայաստանի հավաքականի մարզումից հետո ֆուտբոլիստները կհանդիպեն լրագրողներին

Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 23-ին՝ ժամը 17:30-ին, «բաց» մարզում կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ կայքը։

Մարզմանը կարող են ներկա լինել միայն ԶԼՄ ներկայացուցիչները։ Մարզումից հետո՝ ժամը 19:30-ին, լրագրողները կարող են հանդիպել ֆուտբոլիստներին եւ մարզիչներին:

Հայաստանի հավաքականի նորեկներ Իվան Յագանը եւ Էդգար Բաբայանը Երեւան կժամանեն մայիսի 23-ին՝ ժամը 03:35-ին, Վիեննայից: 

Հիշեցնենք, որ  Հայաստանի հավաքականը պատրաստվում է Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով