14:42  ,  22 մայիսի, 2018

Արեւմտյան Հայաստանի հավաքականը Լոնդոնում կխաղա 3 ստադիոններում

Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականը Լոնդոնում կայանալիք չճանաչված երկրների աշխարհի առաջնությունում հանդես կգա 3 ստադիոններում, հայտնում է Արեւմտյան Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։

Հայկական թիմի խաղերը կկայանան «Colston Avenue» (Carshalton), «Arbour Park» (Slough) եւ «Queen Elizabeth II Stadium» (Enfield) ստադիոններում։

Հիշեցնենք, որ չճանաչված երկրների աշխարհի առաջնության խմբային փուլում Արեւմտյան Հայաստանի հավաքականը  կմրցի Պենջաբի, Ճապոնիայի միավորված կորեացիների եւ Կաբիլիայի թիմերի հետ: Հայկական թիմն այդ մրցաշարին մասնակցել էր նաեւ 2016-ին Աբխազիայում, որտեղ գրավել էր 6-րդ տեղը:

Ավելի վաղ հրապարակվել էր Հայաստանի հավաքականի կազմը չճանաչված երկրների աշխարհի առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում