12:09  ,  22 մայիսի, 2018

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց «Վեստ Հեմը»

Չիլիացի մասնագետ Մանուել Պելեգրինին նշանակվել է Լոնդոնի «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում, որը թափուր էր Դեւիդ Մոյեսի հեռացումից հետո:

Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչն անգլիական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, հայտնում է «Վեստ Հեմի» կայքը:

64-ամյա Պելեգրինիի նախորդ աշխատավայրն էր չինական «Հեբեյ Չայնան», որը նա գլխավորում էր 2016-ից եւ հեռացավ մայիսի 19-ին:

Անգլիայի ավարտված առաջնությունում «Վեստ Հեմը» զբաղեցրել էր 13-րդ տեղը, ինչից հետո հեռացրել էր շոտլանդացի մասնագետ Դեւիդ Մոյեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս