11:41  ,  22 մայիսի, 2018

Սամպաոլին բացատրել է, թե ինչու Իկարդին չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականում

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին պատմել է, թե ինչու իտալական «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին չի ընդգրկվել թիմի վերջնական հայտացուցակում Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

«Այս ցուցակը կազմել ենք երկարատեւ ու մանրակրկիտ վերլուծություններից հետո: Իմ հրավիրված ֆուտբոլիստներն ամենաշատն են համապատասխանում մեր խաղաոճին: Օրինակ՝ ես ընտրել եմ Կրիստիան Անսալդիին, քանի որ նա կարող է խաղալ 2 եզրերում:

Իկարդին, Պերոտին, Ալեխանդրո Գոմեսն ու Լաուտրո Մարտինեսը մեզ հետ չեն մեկնի Ռուսաստան, սակայն նրանք մնում են լավ ֆուտբոլիստներ եւ կարող էին լինել մեր հարձակման գծում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Football Italia-ն: 

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի խմբային փուլում աշխարհի փոխչեմպիոնի մրցակիցներն են Իսլանդիայի, Խորվաթիայի եւ Նիգերիայի հավաքականները։

Դարպասապահներ  Սերխիո Ռոմերո («Մանչեսթեր Յունայթեդ»), Վիլի Կաբալյերո («Չելսի»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)։

Պաշտպաններ Մարկոս Ռոխո («Մանչեսթեր Յունայթեդ»), Քրիստիան Անսալդի («Տորինո»), Ֆեդերիկո Ֆասիո («Ռոմա»), Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), Մարկոս Ակունյա («Սպորտինգ»), Էդուարդո Սալվիո («Բեֆիկա»), Նիկոլաս Տալյաֆիկո («Այաքս»), Գաբրիել Մերկադո («Սևիլիա»)։

Կիսապաշտպաններ Մաքսիմիլիանո Մեսա («Ինդեպենդենտե»), Խավիեր Մասկերանո («Հեբեյ Չայնա Ֆորչուն»), Մանուել Լանսինի («Վեստ Հեմ»), Ջովանի Լո Սելսո, Անխել Դի Մարիա (երկուսն էլ ՊՍԺ), Լուկաս Բիգլյա («Միլան»), Էվեր Բանեգա («Սևիլիա»), Քրիստիան Պավոն («Բոկա Խունիորս»)։

Հարձակվողներ Գոնսալո Իգուաին, Պաուլո Դիբալա (երկուսն էլ «Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում