11:08  ,  22 մայիսի, 2018

NBA. Լեբրոնի 44 միավորները հաղթանակ բերեցին «Քլիվլենդին», շարքի հաշիվը հավասարվեց

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի չորրորդ խաղում փոխչեմպիոն «Քլիվլենդը» սեփական խաղահրապարակում 111:102 հաշվով հաղթեց «Բոստոնին»՝ հավասարեցնելով շարքի հաշիվը (2:2):

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդի» կազմում հավաքեց 44 միավոր:

Հանդիպումից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կիսաեզրափակիչ

«Քլիվլենդ» - «Բոստոն»՝ 111:102 (34:18, 34:35, 21:23, 22:26)

Շարքի հաշիվը՝ 2:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում