01:05  ,  22 մայիսի, 2018

Հայաստանի հավաքականի նորեկը խաղացել է առանց փոխարինման

Շվեդիայի առաջնության 9-րդ տուրում «Գյոտեբորգը» ոչ-ոքի՝ 1։1 հաշվով է ավարտել արտագնա խաղը «Էլֆսբորգի» հետ։

Հյուրերի մեկնարկային կազմում առանց փոխարինման է խաղացել 27-ամյա Անդրե Կալիսիրը։

Հիշեցնենք, որ Կալիսիրը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում