00:16  ,  22 մայիսի, 2018

Սանտի Կասորլան հեռացավ «Արսենալից»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան, որը ընթացիկ մրցաշրջանում վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել հանդիպումներին, հեռացել է անգլիական ակումբից։

«Արսենալը» թվիթերյան էջի միջոցով շնորհակալություն է հայտնել Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին, հիշեցնելով, որ նա լոնդոնյան ակումբում մասնակցել է 180 հանդիպման, դարձել է 29 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։

33-ամյա Կասորլան «Արսենալում» էր 2012 թվականից։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում