13:10  ,  22 մայիսի, 2018

«Բավարիայի» ֆուտբոլիստը հրաժարվել է Գերմանիայի Գավաթի եզրափակիչի մեդալից

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Սանդրո Վագները հայտնվել է երկրպագուների քննադատության թիրախում:

Երկրպագուներին դուր չի եկել, որ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» կրած պարտությունից հետո Վագներն իր արծաթե մեդալը նետել է տրիբունա: Նրանք կարծում են, որ դա անհարգալից վերաբերմունք է Գերմանիայի Գավաթի հանդեպ:

Հիշեցնենք, որ Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում կայացած եզրափակիչում «Այնտրախտը» 3:1 հաշվով հաղթել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եւ 5-րդ անգամ նվաճել էր Գերմանիայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում