22:42  ,  21 մայիսի, 2018

Գևորգյանի 17-րդ գոլը, Միլիտոսյանի 2 գոլային փոխանցումները

Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի առաջնության 31-րդ տուրում «Աֆիպսը» տանը 2։0 հաշվով հաղթել է «Դրուժբային»։ Դաշտի տերերի երկրորդ գնդակը 11-մետրանոցից խփել է Արտյոմ Գևորգյանը, որն այսօր դարձավ 25 տարեկան։ Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում դարձել է 17 գոլի հեղինակ։

Սլովակիայի Բարձրագույն լիգայի թույլերի խմբի 10-րդ տուրում «Նիտրան» հաղթել է «Սենիցիին» (5։2)։

Դաշտի տերերի կազմում 2 գոլային փոխանցում է կատարել Վահագն Միլիտոսյանը։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը 4 արդյունավետ փոխանցման հեղինակ է։ Միլիտոսյանը ժամանակին հանդես է եկել ֆրանսիական «Լավալում» և «Գրենոբլում», բացի այդ հրավիրվել է Հայաստանի հավաքական։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս