20:40  ,  21 մայիսի, 2018

«Ուրալը» նոր գլխավոր մարզիչ ունի

Եկատերինբուրգի «Ուրալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարզդատ Հարոյանը, նոր գլխավոր մարզիչ ունի։ Դմիտրի Պարֆենովը, որը մինչ այս գլխավորում էր Ռուսաստանի գավաթակիր «Տոսնոն», կաշխատի «Ուրալում»։

43-ամյա մասնագետը այդ պաշտոնում փոխարինել է Ալեքսանդր Տարխանովին, որն այսուհետեւ «Ուրալում» կզբաղեցնի ակումբի նախագահի խորհրդականի հաստիքը։

Հիշեցնենք, որ «Տոսնոն» դուրս է մնացել ռուսական Պրեմիեր լիգայից, իսկ «Ուրալը» պահպանել է տեղը ուժեղագույնների խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում