20:12  ,  21 մայիսի, 2018

ԱԱ-2018․ Խորվաթիայի հավաքականի հայտացուցակը

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրապարակել է թիմի հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է Խորվաթիայի  ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը:

Դարպասապհներ Դանիել Սուբաշիչ («Մոնակո»), Լովրե Կալինիչ («Գենտ»), Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո» Զ․)։

Պաշտպաններ Վեդրան Չորլուկա («Լոկոմոտիվ»), Դոմագոյ Վիդա («Բեշիկթաշ»), Իվան Ստրինիչ («Սամպդորիա»), Դեյան Լովրեն («Լիվերպուլ»), Շիմե Վրսալկո («Աթլետիկո»), Յոսիպ Պիվարիչ («Դինամո» Կ,), Տին Եդվայ («Բայեր»), Մատեյ Միտրովիչ («Բրյուգե»), Դույե Չալետա Ցար («Զալցբուրգ»)։

Կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչ, Մատեո Կովաչիչ (երկուսն էլ՝  «Ռեալ» Մ․), Իվան Ռակիտիչ («Բարսելոնա»), Միլան Բադել («Ֆիորենտինա»), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Ֆիլիպ Բրադարիչ («Ռիեկա»)։ 

Հարձակվողներ Մարիո Մանջուկիչ («Յուվենտուս»), Իվան Պերիշիչ («Ինտեր»), Նիկոլա Կալինիչ («Միլան»), Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Մարկո Պյացա («Շալկե»), Անտե Ռեբիչ («Այնտրախտ»)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Խորվաթիայի մրցակիցները կլինեն Իսլանդիան, Արգենտինան և Նիգերիան։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: 

 



 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով