15:12  ,  21 մայիսի, 2018

Պոգբա. Մոուրինյոյին պատասխանեցի խաղադաշտում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ խաղալն օգտակար է եղել իր համար:

«Նա ինձ թողեց պահեստայինների նստարանին, իսկ ես պատասխանեցի խաղադաշտում՝ ամեն անգամ անելով հնարավոր ամեն բան: Մենք շատ ենք խոսել այդ մասին: Մարդիկ կարծում էին, որ դա սխալ է: Սակայն մարզիչն ու ֆուտբոլիստը պետք է չլինեն լավագույն ընկերներ եւ միասին չգնան ռեստորան: Այո, որոշ խնդիրներ ունեցել եմ: Դա ինձ ստիպեց շարժվել առաջ ու զարգանալ: Սակայն Մոուրինյոն օգնեց իմ առաջատարի որակների ամրապնդմանը»,- Պոգբայի խոսքը մեջբերում է AFP-ն:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ընթացքում Մոուրինյոյի ու Պոգբայի հարաբերությունները սրվել էին, ինչի պատճառով ֆրանսիացին ոչ միշտ էր հայտնվում մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում