12:08  ,  21 մայիսի, 2018

Մոնրո Արարատը ժամանել է Հայաստան (ֆոտո)

Կոլումբիայի առաջնությունում հանդես եկող «Բոյակա Չիկոյի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը մայիսի 21-ին գիշերը Վարշավայից ժամանել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ՖԱՖ-ի երկրպագուները:

Հիշեցնենք, որ Ժորդի Մոնրո Արարատը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին: Նա Հայաստանի հավաքական էր հրավիրվել նաեւ նախորդ հավաքի ժամանակ, սակայն ակումբի խնդրանքով չմիացավ ազգային թիմին:

Լուսանկարները՝ ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով