11:45  ,  21 մայիսի, 2018

ATP. Նադալն ու Ֆեդերերը դարձյալ փոխվեցին տեղերով

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) մայիսի 21-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Իսպանացի Ռաֆայել Նադալը Հռոմի մրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ դարձյալ շրջանցել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին եւ բարձրացել առաջին տեղ։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն նահանջել է 3 աստիճան եւ հայտնվել 39-րդ տեղում։ 21-ամյա Խաչանովը Ռուսաստանի երկրորդ ռակետն է եւ հետ միայն Անդրեյ Ռուբլյովից, որը 31-րդ տեղում է։

Կանանց դասակարգման առաջատարը շարունակում է մնալ ռումինացի Սիմոնա Հալեպը, որը Հռոմի մրցաշարի եզրափակիչում պարտվել էր ուկրաինացի Էլինա Սվիտոլինային:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 8770 միավոր
2 (1). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 8670
3 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 5615
4 (5). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4950
5 (4). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 4870
6 (6). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 4450
7 (7). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - 3635
8 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3195
9 (10). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 3020
10 (9). Ջոն Իզներ (ԱՄՆ) - 2955
39 (36). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 1220

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 7270
2 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 6935
3 (3). Գաբրինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 6010
4 (4). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5505
5 (6). Ելենա Օստապենկո (Լատվիա) - 5382
6 (5). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5335
7 (7). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) - 5170
8 (8). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 4550
9 (9). Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) - 4201
10 (10). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) - 4164

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում