11:35  ,  21 մայիսի, 2018

Շվեդիայի հավաքականը պաշտպանեց հոկեյի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Շվեդիայի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն:

Դանիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Շվեդիայի թիմը բուլիտներով հաղթել է շվեյցարացիներին՝ 3:2 (1:1, 1:1, 0:0, 0:0, 1:0): ԱԱ-2018-ում Շվեդիայի հավաքականը պարտություն չկրեց եւ 11-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Առաջնության ամենաարժեքավոր խաղացող ճանաչվեց ԱՄՆ-ի հավաքականի եւ «Չիկագո Բլեկքհոուկսի» հարձակվող Պատրիկ Քեյնը, որը հավաքեց 20 (8+12) միավոր:

Շվեյցարիայի հավաքականն աշխարհի առաջնությունում նախորդ անգամ մեդալ նվաճել էր 65 տարի առաջ, երբ գրավել էր երրորդ տեղը:

Բրոնզե մեդալակիր դարձան ամերիկացիները, որոնք երրորդ տեղի համար խաղում 4:1 հաշվով հաղթեցին նախորդ տարվա փոխչեմպիոն Կանադային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում