Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 126:85 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Հյուսթոնի» նկատմամբ եւ առաջ անցավ շարքում՝ 2:1:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» խաղացող Ստիվեն Կարին՝ վաստակելով 35 միավոր: «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը հավաքեց 20 միավոր:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:
«Գոլդեն Սթեյտ» – «Հյուսթոն»` 126:85 (31:22, 23:21, 34:24, 38:18)
Շարքի հաշիվը՝ 2:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում