10:58  ,  21 մայիսի, 2018

NBA. Ստիվեն Կարիի արդյունավետությունն օգնեց «Գոլդեն Սթեյտին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 126:85 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Հյուսթոնի» նկատմամբ եւ առաջ անցավ շարքում՝ 2:1:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Գոլդեն Սթեյտի» խաղացող Ստիվեն Կարին՝ վաստակելով 35 միավոր: «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը հավաքեց 20 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

«Գոլդեն Սթեյտ» «Հյուսթոն»` 126:85 (31:22, 23:21, 34:24, 38:18)

Շարքի հաշիվը՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում