01:02  ,  21 մայիսի, 2018

Պրիմերայում ամենաշատ գոլ խփեց Մեսին, A Սերիան ունեցավ 2 լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու դարձավ Լիոնել Մեսին: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողը Պրիմերայի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին արժանացավ 34 գոլով: 30-ամյա Մեսին Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ երկրորդ տարին անընդմեջ: Նախորդ մրցաշրջանում նա խփել էր 37 գոլ:

Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը գրավեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խփեց 26 գոլ: «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը 25 գոլով գրավեց երրորդ տեղը, իսկ չորրորդ տեղում հայտնվեց Վիգոյի «Սելտայի» ներկայացուցիչ Յագո Ասպասը՝ 22 գոլ:

Իտալիայի ավարտված առաջնությունն ունեցավ 2 լավագույն ռմբարկու: «Ինտերի» ավագ Մաուրո Իկարդին ու «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն A Սերիայի այս մրցաշրջանում դարձան 29-ական գոլի հեղինակ: Ռմբարկուների ցուցակում երրորդ տեղը զբաղեցրեց Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը խփեց 22 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով