00:53  ,  21 մայիսի, 2018

«Ինտերը» հաղթեց «Լացիոյին» ու նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր (տեսանյութ)

Ավարտվեց ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը, որից Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգիրը բաժին հասավ միլանյան «Ինտերին»:

Վերջին՝ 38-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Հռոմի «Լացիոյի» նկատմամբ եւ գրավեց չորրորդ տեղը: «Լացիոն» ու «Ինտերը» վաստակեցին 72-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով միլանյան ակումբը գերազանցեց հռոմեացիներին (տեսանյութ):

«Ռոման» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Սասուոլոյին» եւ, 77 միավորով գրավելով երրորդ տեղը, նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր (տեսանյութ):

5-րդ տեղը գրաված «Լացիոն» «Միլանի» ու «Ատալանտայի» պես հաջորդ մրցաշրջանում կխաղա Եվրոպայի լիգայում:

A Սերիայից դուրս մնացին «Կրոտոնեն», «Բենեւենտոն» ու «Վերոնան»:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Լացիո» - «Ինտեր»՝ 2:3

Իվան Պերիշիչ, 9 (ինքնագոլ), Ֆելիպե Անդերսոն, 41 – Դանիլո Դ՛Ամբրոզիո, 27, Մաուրո Իկարդի, 78 (11մ), Մաթիաս Վեսինո, 81

Հեռացումներ՝ Սենադ Լուլիչ, 79, Պատրիկ, 90+3 (երկուսն էլ՝ «Լացիո»)

«Սասուոլո» - «Ռոմա»՝ 0:1

Ջանուկա Պեգոլո, 45+1 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում