22:25  ,  20 մայիսի, 2018

Տորեսը դուբլի հեղինակ դարձավ «Աթլետիկոյում» վերջին խաղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի փոխչեմպիոնի տիտղոսն ապահոված Մադրիդի «Աթլետիկոն» վերջին տուրում մարտական ոչ ոքի խաղաց «Էյբարի» հետ՝ 2:2 (տեսանյութ):

«Աթլետիկոյից» դուբլի հեղինակ դարձավ իսպանացի 34-ամյա հարձակվող Ֆերնանդո Տորեսը, որը վերջին մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան ակումբում:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առաջնությունն ավարտեց 79 միավորով եւ 3 միավոր գերազանցեց երրորդ տեղը գրաված Մադրիդի «Ռեալին»: Չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բարսելոնան» ունի 90 միավոր եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Աթլետիկո» - «Էյբար»՝ 2:2

Ֆերնադո Տորես, 42, 60 – Կիկե, 35, Ռուբեն Պենա, 70

Հեռացում՝ Լուկաս, 63 («Աթլետիկո»)

«Աթլետիկ» - «Էսպանյոլ»՝ 0:1

Դավիդ Լոպես, 9

«Վալենսիա» - «Դեպորտիվո»՝ 2:1

Սիմոնե Զազա, 28, Գոնսալո Գուեդեշ, 77 – Լուկաս Պերես, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում