22:00  ,  20 մայիսի, 2018

«Նապոլին» ու «Միլանը» հաղթանակով ավարտեցին Իտալիայի առաջնությունը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում փոխչեմպիոն «Նապոլին» տանը 2:1 հաշվով հաղթեց «Կրոտոնեին», որը գրավեց 18-րդ տեղը եւ «Բենեւենտոյի» ու «Վերոնայի» պես դուրս մնաց A Սերիայից (տեսանյութ): «Նապոլին» 91 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 4 միավոր զիջեց չեմպիոնի տիտղոսը նվաճած Թուրինի «Յուվենտուսին»:

«Միլանը» տանը 5:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ եւ, 64 միավորով գրավելով 6-րդ տեղը, նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր (տեսանյութ):

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Նապոլի» - «Կրոտոնե»՝ 2:1

Արկադիուշ Միլիկ, 23, Խոսե Կալյեխոն, 32 – Մարկո Տումինելո, 90

«Միլան» - «Ֆիորենտինա»՝ 5:1

Հական Չալհանօղլու, 23, Պատրիկ Կուտրոնե, 42, 59, Նիկոլա Կալինիչ, 59, Ջակոմո Բոնավենտուրա, 76 – Ջիովանի Սիմեոնե, 20

«Ուդինեզե» - «Բոլոնիա»՝ 1:0

Ֆոֆանա Սեկու, 30

«Կալյարի» - «Ատալանտա»՝ 1:0

Լուկա Կապիտելի, 87

Չիրացված 11 մետրանոց՝ Մատիա Կալդարա, 90+1 («Ատալանտա»)

«Սպալ» - «Սամպդորիա»՝ 3:1

Միրկո Անտունեչի, 4 (11մ), 52, Ալբերտո Գրասի, 50 – Դավիդ Կովնացկի, 66

Հեռացում՝ Ջուզեպե Կապրարի, 33 («Սամպդորիա»)

«Կյեւո» - «Բենեւենտո»՝ 1:0

Ռոբերտո Ինգլեզե, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում