21:39  ,  20 մայիսի, 2018

Ռաֆայել Նադալը` Հռոմի մրցաշարի հաղթող

Հռոմում անցկացված թենիսի «Մասթերս-1000» մրցաշարի հաղթողի տիտղոը նվաճեց աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, որն այս հաղթանակի շնորհիվ դարձյալ կգլխավորի ATP-ի դասակարգման աղյուսակը:

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 3 սեթում առավելության հասավ աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի նկատմամբ՝ 6:1, 1:6, 6:3: Թենիսիստները կորտում անցկացրին 2 ժամ 6 րոպե:

31-ամյա Նադալը 78-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ երրորդն այս մրցաշրջանում: Այս տարի նա հաղթել էր նաեւ Մոնտե Կարլոյի եւ Բարսելոնայի մրցաշարերում: Ալեքսանդր Զվերեւի հաղթարշավն ընդհատվեց 13-րդ մրցախաղում:

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4.8 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում