15:54  ,  20 մայիսի, 2018

Ռոման Աբրամովիչը վիզայի պատճառով չի կարողացել ներկա լինել Անգլիայի Գավաթի եզրափակիչին

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը վիզայի պատճառով չի կարողացել ներկա լինել ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչին, գրում է The Bell-ը:

Ռուս գործարարի բրիտանական վիզայի ժամկետը լրացել էր 3 շաբաթ առաջ, իսկ նոր վիզա նրան չի տրամադրվել: Վազայի պաշտոնական մերժում չի եղել, սակայն բրիտանական իշխանությունները շարունակում են ուսումնասիրել Աբրամովիչի փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կաչացած եզրափակիչում «Չելսին» նվազագույն հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին» եւ 8-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում