14:09  ,  20 մայիսի, 2018

Ալեքսանդր Կարապետյանը խփեց հերթական գոլը, բայց վերջին տուրում երկրորդ տեղ նահանջեց ռմբարկուների ցուցակում

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ֆուտբոլի Լյուքսեմբուրգի ավարտված առաջնությունում 28 գոլով երկրորդ տեղը գրավեց ռմբարկուների ցուցակում:

Վերջին՝ 26-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորնը» Կարապետյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ 4:2 հաշվով տնային հաղթանակ է տարել «Ռասինգ Լյուքսեմբուրգի» նկատմամբ: 30-ամյա Կարապետյանը 32-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2:0՝ խփելով 28-րդ գոլն ընթացիկ առաջնությունում: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 22 հանդիպման:

Ռմբարկուների ցուցակում Ալեքսանդր Կարապետյանը զիջեց միայն «Դյուդելանժի» հարձակվող Դավիդ Տուրպելին, որը միայն վերջին տուրում շրջանցեց հայ հարձակվողին: «Հոստերտի» դեմ խաղում (3:2) Տուրպելը դարձավ հեթ-տրիկի հեղինակ եւ գոլերի քանակը հասցրեց 30-ի:

«Պրոգրես Նիդերկորնը» 63 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Չեմպիոնի տիտղոսը նվաճած «Դյուդելանժը» վաստակել է 68 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով