13:05  ,  20 մայիսի, 2018

Մոսկվայի «Արարատի» որոշ ֆուտբոլիստներ չեն տեղափոխվի Հայաստան  

Մոսկվայի «Արարատի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը հաստատել է, որ ռուսական ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում:

«Այո, մենք կզարգացնենք նախագիծը Երեւանում գտնվող «Ավան Ակադեմիայի» բազայում: Որոշումն ընդունված է, այն 100 տոկոսանոց է: «Արարատը» հանդես չի գա Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա):

Ակումբը կկոչվի կամ «Արարատ-Մոսկվա», կամ «Արարատ-Հայաստան». դա կորոշվի ավելի ուշ:

Կցանկանայինք ակումբի որոշ խաղացողների տանել մեզ հետ, սակայն նրանք ցանկանում են կարիերան շարունակել Ռուսաստանում: Նրանք կտեղափոխվեն տարբեր ակումբներ: Կարծում եմ՝ նրանք խնդիրներ չեն ունենա այդ հարցում: Թիմը վստահորեն առաջին տեղը գրավեց Երկրորդ դիվիզիոնի իր խմբում»,- Պողոս Գալստյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ 2017-ին հիմնադրված «Արարատը» առաջին տեղն էր գրավել Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, սակայն չկարողացավ լիցենզիա ստանալ Ռուսաստանի առաջին դիվիզիոնին մասնակցելու համար: Մոսկվայի «Արարատի» փոխարեն Ռուսաստանի առաջին դիվիզիոնինին կմասնակցի Վլադիվոստոկի «Լուչ Էներգիան», որն այս մրցաշրջանի արդյունքներով պետք է լքեր լիգան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում