12:25  ,  20 մայիսի, 2018

Մարկոս Պիզելիի գոլային փոխանցումը

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 11-րդ տուրում «Ակտոբեն» մրցակցի դաշտում 1:3 հաշվով պարտվել է «Աստանային»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հյուրերի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ տուրում Մարկոսը դարձել էր դուբլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում