00:34  ,  20 մայիսի, 2018

«Ռեալը» բավարարվեց բրոնզե մեդալներով (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ):

«Ռեալը» 76 միավորով մնաց երրորդ տեղում: Մադրիդի «Աթլետիկոն» ապահովեց փոխչեմպիոնի կոչումը՝ 37 խաղում վաստակել է 78 միավոր: «Վիլյառեալը» 61 միավորով գրավեց 5-րդ տեղը:

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Վիլյառեալ» - «Ռեալ»՝ 2:2

Ռոխե Մարտինես, 70, Սամուել Կաստիլյեխո, 85 – Գարեթ Բեյլ, 11, Կրիշտիանու Ռոնալդու, 32

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում