20:58  ,  19 մայիսի, 2018

Միհրան Հարությունյանի նորամուտը MMA-ում (NEWS.am Sport Live)

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Ռոստովի «КСК Экспресс» արենայում նորամուտը կնշի խառը մենամարտերում: NEWS.am Sport-ը ներկայացնում է Fight Nights Global-ի կազմակերպած մրցաշարը միջոցառման ուղիղ հեռարձակումը:

Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը առաջին փորձն է անում խառը մենամարտերում: Օլիմպիական խաղերից հետո Հայաստանի հավաքականի անդամն ուսի վնասվածքի պատճառով դադարեցրեց մրցելույթները հավաքականի կազմում: Որոշ ժամանակ անց օլիմպիական փոխչեմպինը հանդես եկավ խառը մենամարտերում ուժերը փորձելու ցանկության հայտարարությամբ: Միհրան Հարությունյանը պայմանագիր կնքեց Fight Nights Global պրոմոութերական ընկերության հետ եւ մայիսի 19-ին առաջին անգամ դուրս կգա MMA-ի ռինգ: Միհրան Հարությունյանի մրցակիցը իրանցի Ալի Յուսեֆին է, որը խառը մենամարտերում արդեն անցկացրել է 9 մենամարտը՝ 6 հաղթանակով եւ 3 պարտությունով:

Լուսինե Շահբազյան՝ Ռոստովից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս