19:41  ,  19 մայիսի, 2018

Հռոմ. Կիսաեզրափակիչում Նադալն ուժեղ էր Ջոկովիչից

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը նվաճեց Հռոմում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի եզրափակիչի ուղեգիր: Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում առավելության հասավ աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ՝ 7:6 (7:4), 6:3:

Եզրափակիչում Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի խորվաթ Մարին Չիլիչի եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթող:

Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4.8 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում