18:53  ,  19 մայիսի, 2018

Բուֆոնը «Յուվենտուսին» հրաժեշտ տվեց հաղթանակած (ֆոտո)

Իտալիայի առաջնության վերջին տուրում չեմպիոն «Յուվնետուսը» հյուրընկալեց «Վերոնային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով (տեսանյութ): Մասիմիլիանո Ալեգրի գլխավորած թիմն առաջնությունն ավարտեց 95 միավորով: «Վերնոնան» 25 միավորով նախավերջինն է եւ դուրս մնաց ուժեղագույնների լիգայից:

«Յուվենտուսում» վերջին հանդիպումն անցկացրեց լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը փոխարինվեց 63-րդ րոպեին: 40-ամյա խաղացողը հայտարարել էր, որ սա իր վերջին հանդիպումը կլինի թուրինյան թիմում: 

Հիշեցնենք, որ իտալացի Բուֆոնը 2001 թվականից է խաղում թուրինյան ակումբում, որի հետ 9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: Դա ռեկորդային ցուցանիշ է

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Յուվենտուս» - «Վերոնա»՝ 2:1

Դանիելե Ռուգանի, 49, Միրալեմ Պյանիչ, 52 - Ալեսիո Չերչի, 76

Չիրացրած 11մ՝ Շտեֆան Լիխտշտայներ («Յուվենտուս»), 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում