16:50  ,  19 մայիսի, 2018

Դիբալան՝ Բուֆոնին․ Կկարոտեմ քեզ

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում խոսել է Ջանլուիջի Բուֆոնի մասին։ 40-ամյա դարպասապահը այսօր վերջին հանդիպումն է անցկացնելու թուրինյան ակումբի կազմում։

«100 հանդիպում միասին, 1040 օր, երջանկություն, ժպիտ, արցունքներ և գրկախառնություն։ Դու շատ բան ես ինձ սովորեցրել, դու եղել ես իմ ավագը, որի հետ հասել եմ նպատակներիս։ Քեզ ամենալավն եմ ցանկանում, այն, ինչին դու արժանի ես։ Կկարոտեմ քեզ։ Հիմա արի մեր ուրախությունը կիսենք ևս մեկ անգամ»,- գրել է արգենտինացի ֆուտբոլիստը։

Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում չեմպիոնությունն ապահոված «Յուվենտուսը» ընդունում է «Վերոնային»։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին (Երևանի ժամանակով)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով